Թրամփի ամանորյա ուղերձը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ամանորյա շնորհավորանք է հրապարակել` նշելով, որ երկու տարվա ընթացքում նրա վարչակազմը ավելին է արել, քան ցանկացած այլ կառավարություն, գրում է Gazeta-ն:
Թրամփի խոսքով՝ ամերիկյան տնտեսությունը «հրաշալի է» զարգանում: Նա նաեւ պատմել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում աշխատավարձերը սկսել են բարձրանալ: Նախագահն ընդգծել է, որ այժմ ամերիկացիները կարող են մեկ տեղում աշխատել՝ երկու կամ երեք աշխատանքների փոխարեն:
Թրամփը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է Մեքսիկայի, Կանադայի եւ Հարավային Կորեայի հետ նոր առեւտրային համաձայնագրեր կնքել:
Բացի այդ նախագահը պարծեցել է նրանով, որ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել:
Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ին Մեքսիկայի սահմանին պատ է անհրաժեշտ՝ երկիրը հանցավորությունից պաշտպանելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում