Վարձակալած մեքենաներով ՌԴ մոտք գործելու դեպքում օտարերկրացիների համար նոր կարգ է սահմանվել
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշել է Ռուսաստանի տարածք օտարերկրյա լիզինգային և վարձակալական հիմունքներով մեքենաների ժամանակավոր մուտքի կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը: Համաձայն այդ կարգի՝ օտար երկրների քաղաքացիները կարող են ՌԴ մուտք գործել նման մեքենաներով առանց մաքսատուրք վճարելու, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից:
«Այժմ անձինք, որոնք չունեն ԵԱՏՄ անդամ պետությունում մշտական բնակության վայր, կարող են առանց մաքսատուրք վճարելու անձնական օգտագործման համար ՌԴ մտցնել օտար պետությունում գրանցված, բանկերի, լիզինգային կամ վարձակալական ընկերությունների սեփականության տակ գտնվող մեքենաները»,- հայտնել է Ռուսաստանի մաքսային ծառայությունը:
Հիմնական պայմանն այն է, որ ֆիզիկական անձը, որը նման փոխադրում է իրականացնում, չունենա չկատարված պարտավորություններ ինչպես մաքսային վճարումների, այնպես էլ վարչական տույժերի հետ կապված։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում