Գազի հարցով մեծ հարցական կա
Երեւանի համար որպես հղում պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, այլ ոչ թե քաղաքական գործընթացները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահի շուրջ ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանքը` ուղղված Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Շարմազանովի խոսքերով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի երկրորդ նախագահ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական վենդետա է: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Վլադիմիրովիչի եւ Ռոբերտ Սեդրակովիչի հարաբերություններին, ապա ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, որ երկու ղեկավարների միջեւ շատ վստահելի եւ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Եվ, ընդհանրապես, ի շահ երկու ժողովուրդների եւ երկու երկրների բարօրության է լինում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները, գործընկերային եւ ընկերային հարաբերություներին զուգահեռ նաեւ ընկերներ են դառնում», - նկատել է նա:
Հարցին՝ արդյոք նա կարծում է, որ այդ շնորհավորանքով Մոսկվան, կարծես թե, Երեւանին ազդանշան է ուղարկում Հայաստանի նկատմամբ զիջումների գնալու, ասենք, գազի գների հարցում՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: «Սակայն գազի գնի հարցում մեծ հարցական կա: Այն առաջվա պես դեռ լուծված չէ», - հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է: Շնորհավորական ուղերձի մասին հաղորդվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Վերջինս, Երեւան վերադառնալով, արդեն հասցրել է հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում