Արտակարգ դեպք Արտաշատում
Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրակոց է հնչել. ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից եւ նա 23-ամյա Ռաֆայել Ս.-ն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է 32-ամյա Դավիթ Պ.-ն՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դավիթ Պ.-մ կրակոց է արձակել Ռաֆայել Ս.-ի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում