Քաղաքական պաշտոններ զբաղեցնողների թվում շատ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները
Ծնունդով Ուկրաինայից ռուսաստանաբնակ հանրահայտ երգչուհի Լոլիտա Միլյավսկայան «Крючок TV» ալիքին տված հարցազրույցում պատմել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:
Լոլիտան հավաստիացրել է, որ Մոսկվայում սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչներին չեն ճնշում, ավելին՝ նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում:
«Շատ մարդիկ զբաղեցնում են բարձր պաշտոններ: Նրանք չեն հայտարարում այդ մասին, սակայն ոչ էլ չափից դուրս թաքցնում են. դա հայտնի է: Եթե ամեն բան այդքան ճգնաժամային լիներ՝ ոչ ոք չէր զբաղեցնի ղեկավար պաշտոններ», - ասել է երգչուհին:
Պատասխանելով հարցին, թե ինչու են հետխորհրդային երկրների քաղաքական դաշտում այդքան շատ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ գործիչները, Լոլիտան ասել է. «Դա եղել է միշտ և ամենուր»:
Երգչուհին նույն ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր համար Ղրիմը շարունակում է ուկրաինական տարածք լինել:
«Ես իմ էությամբ խաղաղասեր եմ: Ինձ համար քաղաքական խաղեր գոյություն չունեն: Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Ես իմ անձնագրով մուտք եմ գործել այնպիսի տարածք, որը Ռուսաստանն այժմ իրենն է համարում: Հոգու խորքում Ղրիմն ինձ համար առաջվա պես Ուկրաինա է, և երբ ես Ղրիմ եմ գնում, ուկրաիներեն եմ երգում»,- ասել է երգչուհին:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն