Արտասահմանցիներին կարգելեն Ռուսաստանում տաքսի վարել
Ռուսաստանում աշխատանքի պետական կարգավորման մասին ապագա օրենքը արտասահմանցիներին կարգելի վարորդ աշխատել։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի եւ շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչովը։
ՏԱՍՍ-ը հստակեցնում է, որ այս կարգն, ըստ Մոսկվիչովի, կվերաբերի հենց տաքսամոտորային տեղափոխումներին։ Արտասահմանյան քաղաքացիները կարող են տրանսպորտային այլ միջոցների վարորդ աշխատել։ Այնտեղ վարորդներին եւ տրանսպորտային միջոցներին ավելի խիստ պահանջներ են ներկայացվում։
Անօրինական միգրանտների հետ աշխատանքի համար օրենքով 200 000 ռուբլու տուգանք է նախատեսված։ Կրկնակի խախտման դեպքում այդ գումարը կհասնի 500 000-ի։ Առանց լիցենզիայի տեղափոխման համար գոյություն ունեցող 5000 ռուբլու տուգանքն առաջարկվում է ավելացնել մինչեւ 30 000։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում