Պուտինի եւ Լուկաշենկոյի քննարկման առարկան՝ էներգապաշարների գները
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են էներգապաշարների գները եւ Ռուսաստանի հարկայի օրենսդրության առաջիկա փոփոխությունները, պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը խնդրահարույց հարցերի լուծման առաջարկներ կներկայացնի։ Այս մասին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ նապատակներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծելու աշխատանքային խումբ, որը պետք է փոխգործակցի եւ կազմված լինի կառավարության ներկայացուցիչներից։ Այս աշխատանքային խումբը առաջարկներ կպատրաստի հետագա ինտեգրացիայի եւ այն հրատապ հարցերի լուծման վերաբերյալ, որոնք անհանգստացնում են մեր երկրների կառավարություններին»,- ասել է Սիլուանովը։
«Գազի գնագոյացման հարցով պետք է որոշում կայացնել ապագայի համար՝ սկսած 2020 թվականից, եւ մշակել էներգիայի այդ տեսակի գնի ձեւավորման առաջարկություններ»,- հավելել է նա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում