Արմավիրի ավագանին նպատակահարմար չի համարել Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից հրատապ զրկելը
Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել ավագանու հաջորդ նիստի ընթացքում:
Այս մասին ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Նա տեղեկացրեց, որ հարցն այսօր կայացած նիստին ևս քննարկվել է, բայց, քանի որ ստորագրությունները փոխանցվել է երեկ, օրակարգում այդ հարցը չի ներառվել, հետևաբար պետք է քվեարկություն տեղի ունենար և հարցը բերվեր օրակարգ:
«Ավագանու անդամները մեկնաբանում են, որ սա քաղաքի համար նախադեպը չունեցող որոշում է, նախկինում երբեք ինչ-որ մեկին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկել, ու մեկ օրվա աշխատանքային ռեժիմով հրատապ հարցը քննարկելը և որոշում ընդունելը նրանք նպատակահարմար չհամարեցին:
Պայմանավորվածությունը հետևյալն է. հաջորդ հերթական նիստի օրակարգում կլինի հարցը, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի կողքին հայտնվեն նաև այլ անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի անունը: Քաղաքապետարանը պետք է ուսումնասիրի՝ առհասարակ ովքեր են պատվավոր քաղաքացու կոչում ստացել:
Դա արդեն կլինի ավագանու ու արմավիրցիների նպատակահարմարության հարցը»,-մանրամասնեց նա: Արմավիրի քաղաքապետը չբացառեց նաև, որ այդ հարցով կարող է նաև ավագանու արտահերթ նիստ գումարվել: Հ
իշեցնենք, որ երեկ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ այսօր Արմավիրի ավագանու արտահերթ նիստին քննարկվելու է Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում