Ռուսաստանն ու Բելառուսը մնում են եղբայրական և դաշնակից պետություններ. Կրեմլի պատասխանը Լուկաշենկոյին
Ռուսաստանն ու Բելառուսը մնում են եղբայրական պետություններ, իսկ բոլոր վիճելի հարցերը երկու երկրների ղեկավարները կքննարկեն Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտարարել է «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն էր հայտնել, որ Մոսկվան Մինսկի հետ հարաբերություններն այլևս չի համարում որպես «եղբայրական»: Մոսկվա կատարած իր այցի նախօրեին նա հայտարարել էր, որ Ռուսաստանը Բելառուսի առանցքային գործընկերն է:
«Անշուշտ, Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են մնալ եղբայրական և դաշնակից պետություններ: Իհարկե, երբեմն առաջանում են նաև խնդիրներ, որոնք կլուծվեն երկխոսության արդյունքում՝ Պուտինի և Լուկաշենկոյի միջև վաղը կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է Պեսկովը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում