Հաստատվել է 2012-ի Լոնդոնի օլիմպիադայում հինգ ծանրամարտիկների կողմից դոպինգի օգտագործման փաստը
2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարի հինգ մասնակիցների կրկնակի դոպինգ-թեսթերը դրական արդյունք են տվել, ինչի արդյունքում, ըստ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի այդ մարզիկները ժամանակավորապես զրկվում են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Որակազրկված ծանրամարտիկների թվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտին, Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Հրիստովը, որ Լոնդոնում բրոնզե մեդալ էր վաստակել, չորրորդ հորիզոնականը զբաղեցրած ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը:
Հաստատվել է նաև Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում 8-րդ տեղը զբաղեցրած բելառուս Նիկոլայ Նովիկովի և 14-րդ հորիզոնականում հայտնված հայաստանցի Մելինե Դալուզյանի կողմից դոպինգի օգտագործման փաստը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում