Պուտինի մամուլի մեծ ասուլիսն ուղիղ հեռարձակմամբ դիտել է մոտ 6,8 մլն ռուսաստանցի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի մեծ ասուլիսն ուղիղ հեռարձակմամբ դիտել է մոտ 6,8 մլն ռուսաստանցի, ընդ որում՝ հեռարձակման ընդգրկումը՝ այն մարդկանց միջին թվաքանակը, որոնք ծրագիրը դիտել են 1 րոպեից ավելի, 15 մլն է կազմել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Mediascope հետազոտական ընկերությանը հղումով:
Հիշեցնենք, որ Պուտինի՝ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի մեծ ասուլիսը տևել է 3 ժամ 43 րոպե: Երկրի ղեկավարը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների 66 հարցի:
Անցած տարի մամուլի ասուլիսն ուղիղ հեռարձակմամբ դիտել էր ավելի քան 7 մլն ռուսաստանցի:
Տարեվերջին մամուլի մեծ ասուլիս անցկացնելու ավանդույթը Պուտինը մտցրել է 2001թ.-ին՝ նախագահական առաջին պաշտոնավարման ժամանակ:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում