Ի՞նչ ունեցվածք ունի Տիգրան Ավինյանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թ-ի հայտարարագրում Ավինյանը գրանցել է 600 հազար դրամ և 2475 դոլար դրամական միջոց:
Որպես անշարժ գույք գրանցված է 1 ավտոտնակ:
Տիգրան Ավինյանի եկամուտները կազմել են 14 հազար 620 դոլար, որի ստացման աղբյուրը նշված է որպես այլ եկամուտներ:
Հայտարարագիրը ներկայացնելու՝ ս/թ հունիսի 11-ի դրությամբ Ավինյանն ունեցել է 7 հազար դոլար արժողությամբ ներդրում:
Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ունեցվածքի հայտարարագիրը ներկայացված չէ:
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Տիգրան Ավինյանը «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 4-րդ համարն էր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին 1 տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Ավինյանը գրանցել է 1 ավտոտնակ, դրամական միջոցներ և եկամուտներ:
Տիգրան Ավինյանի դրամական միջոցները կազմել են՝
2 հազար 760 դոլար և 4 մլն 56 հազար դրամ:
Եկամուտները կազմել են 8 մլն 496 հազար 339 դրամ, որը Ավինյանի փոխվարչապետի աշխատավարձն է և 26 հազար 860 դոլար, որը Ավինյանին փոխանցել են տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանիսա, Իտալիա և այլն:
Գլխավոր Թողարկում
Tweet


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում