Ղեկավարի բազկաթոռ, կենցաղային սառնարաններ, կոնյակ, կապուչինո. Սանասարյանի ղեկավարած նորաստեղծ մարմնի բազմազան գնումները
Պետական Վերահսկողական ծառայությունը, որը վարչապետի ենթակայությամբ գործող նորսատեղծ պետական մարմին է, արդեն հասցրել է վերջին երկու ամիսների ընթացքում մեծ խումբ ապրանքների գնումներ կատարել, Aysor.am-ը տեղեկանում է պաշտոնական հրապարակային փաստաթղթերից։
Ըստ այդմ, մասնավորապես, 2 մլն 331.300 դրամով պատվիրվել է 19 հատ բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, «Վեգա» ընկերությունից գնել են կենցաղային սառնարաններ՝ ընդհանուր 436 հազար դրամ արժողությամբ, գնել են գրասեղաններ, բազմոց, աթոռներ, չհրկիզվող պահարան՝ 420 000 դրամով, ղեկավարի բազկաթոռ՝ 248 000 դրամով, տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 498 930 դրամ արժեքով։ Այս պետական մարմնին վառելիքով ապահովելու համար ծախսվել է 3 մլն 765.000 դրամ գումար, իսկ վառելիքի մատակարարը եղել է «CPS օյլ քորփորեյշըն» ընկերությունը։
Ներկայացուցչական ծախսեր անվան տակ Պետական վերահսկողական ծառայությունը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, 19 200 դրամով գնել է «Վան արդի» անապակ 6 հատ գինի, 34 400 դրամով 7 տարեկան 0.5 լիտրանոց 4 հատ կոնյակ՝ «Ընտրանի», 37 200 դրամով 12 հատ քաղցրավենիք՝ «Ֆերերո Ռոշեր», 28 260 դրամով «Անի» կոնյակ՝ դարձյալ 4 հատ։ Գնել են նաև կապուչինո, թեյեր, հանքային ջուր և այլն։ Ընդհանուր առմամբ ներկայացուցչական ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 213 150 դրամ։
ՊՎԾ-ն, հիշեցնենք, ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը։ Վերջինը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում