Դեկտեմբերի 23-ին Ձմեռ պապերը մի շարք փողոցներ կփակեն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Դեկտեմբերի 23-ին կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավի անցկացման մասին: Վազքաարշավի ընթացքում մայրաքաղաքի որոշ փողոցներ փակ կլինեն: Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունը.
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ի` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:
Նպատակը
«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:
Ինչպե՞ս մասնակցել
Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ, մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել [email protected] հասցեով:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 22-ը:
Ուշադրություն. փակ փողոցներ
Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-ից մինչև 12:30-ն կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում