Բերդի քաղաքապետը մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել
«Իրատես» թերթը գրում է. «Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը վերջին շրջանում հաճախ է երեւում հասարակության մեջ, շփվում տեղացիների հետ, կիսում նրանց հոգսն ու հետաքրքրվում՝ ում ինչով կարող է օգնել: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ իշխանափոխությունից հետո վերջինս ամեն բան անում է տեղացիների մոտ բարի համբավ ձեռք բերելու համար: Բերդցիները, սակայն, Մանուչարյանին չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում, անգամ Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցի ժամանակ պաստառներով դուրս էին եկել հրապարակ ու պահանջում էին դադարեցնել վերջինիս լիազորությունները: Փաշինյանը, սակայն, հանդարտեցրել էր ժողովրդին ու ասել, թե ամեն ինչից տեղյակ է, ու բոլոր հարցերն իրենց ժամանակին պատասխան կստանան:
«Ընտրությունների ժամանակ Մանուչարյանն աջակցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Վահե Ղալումյանին: Նրանց հայրերը ընկերներ են, ու քաղաքապետը, չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, հին բարեկամությունը գետնով տալ չի կարողացել: Ասում են` մարզպետը նրան խոստացել է, որ եթե անհրաժեշտ թվով ձայն ապահովի, ապա քաղաքապետի գործերը լավ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաեւ նշեց, որ քաղաքապետն այդ օրերին տնետուն այցեր է կատարել ու հորդորել Ղալումյանին ձայն տալ, բայց մարզպետի համար ցանկալի ձայներ ապահովել այդպես էլ չի հաջողել: «Հիմա բոլորն սպասում են, թե ինչ կլինի. մի կողմից, ձայներ չեն եղել, մյուս կողմից, ժողովրդի պահանջն ու նոր իշխանությունների՝ հներից ազատվելու միտումը կա: Անգամ գազալցակայանի շինարարությունն է կանգնեցրել քաղաքապետը, դե, որդու համար կառուցվող հսկայական առանձնատան վրա աշխատող շինարարներն էլ արդեն տեւական ժամանակ գործ չեն անում: Ակնհայտ է՝ սպասողական ու անհասկանալի իրավիճակում է»,- եզրափակեց Բերդի բնակիչը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում