Եթե որեւէ մեկն ապացուցի, որ համագործակցել ենք «Զապի» հետ, ես հրաժարական կտամ. Վալերի Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանի եղբորորդուն հայտնաբերելիս իրավապահներին օգնել է քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը՝ «Զապը»։
«Եթե որեւիցե մեկը ապացուցի, որ ոստիկանությունը համագործակցել է այդ առումով, ես հենց հիմա հրաժարական կտամ, չի կարող այդպիսի բան լինել»,– այսօր՝ դեկտեմբերի 20–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Օսիպյանը։
Նա հերքեց նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերը, թե քրեականները կրկին ժամանել են Հայաստան, այդ թվում 10 օրենքով գող։
«Օրենքով գողերը նախքան գող լինելը մարդ են, եւ օգտվում են Սահմանադրության բոլոր իրավունքներից ու ունեն պարտականություններ։ Իրականությանը չի համապատասխանում այն լուրերը, որոնք կան մամուլում։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ կրիմինալը երբեք այդքան չի եղել վերահսկողության տակ, որքան մենք այսօր ունենք»։
Նշենք, որ ըստ մամուլի՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներն օրերս այցելել են Արմեն Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում։
Ինչ վերաբերում է «Նորատուսցի Ալիկին» ազատ արձակելուն, Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կաշկանդված չէ եւ միեւնույնն է, թե ով է ազատ արձակվել. «Մենք բոլորի նկատմամբ ունենք իրականացվող օպերատիվ միջոցառումներ։ Ընտրություններին որեւէ մեկը միջամտություն իր կողմից չի նախաձեռնել։ Երբ ոստիկանությունը զգուշացրեց, որ իրենք միջամտություն չունենան, քանի որ խստորեն կդատապարտվեն, իրենք առաջարկեցին՝ լավ կլինի լքեն Հանրապետությունը եւ ընտրություններից հետո գան»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում