Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը հայտնի՞ է. Օսիպյանը հրաժարվեց բացել փակագծերը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, հրաժարվեց հայտնել՝ արդյոք ոստիկանությունը գիտի Մարտի 1–ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե ոչ։
Կառավարության նիստից հետո NEWS.am–ի հարցի ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։
«Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին. յուրաքանչյուր հետախուզվողի եւ յուրաքանչյուր դեպքով ժամանակ է հարկավոր։ Թույլ տվեք այն, ինչ մենք ունենք, չհրապարակենք, կան տեղեկություններ, որոնք չենք կարող հրապարակել»։
Նշենք, որ Վահագն Հարությունյանը, ըստ պաշտպանի, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, բուժում է ստանում։ Դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։
Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում