Ի՞նչ նամակ է ստացել Ավինյանը ՌԴ փոխվարչապետից. Մոսկվան գազի նոր գին է առաջարկել
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ:
Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տ. Ավինյանից: Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի եւ չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:
Ավելացնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում