Կապանում ՕՐՕ դաշինքին դիմավորեցին աղ ու հացով, ճանապարհեցին՝ խաղաղության աղավնիներով
Այսօր Սյունիքի մարզում ավարտվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզչությունը: Դաշինքի թեկնածուները նախ եղել են Ագարակ, Մեղրի քաղաքներում, ապա` մարզկենտրոն Կապանում:
Կապանցիներին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածուները իրենց գաղափարախոսությունը ներկայացրեցին կենտրոնական հրապարակում, որը բազմամարդ էր:
Դաշինքի ներկայացուցիչներին կապանցիները դիմավորեցին աղ ու հացով, որից հետո Օհանյանը, Օսկանյանը եւ Մարտիրոսյանը շրջեցին հրապարակում, լսեցին քաղաքացիների հարցերը՝ տալով բավարար պատասխաններ: Անլուծելի հարցերին խոստացան լուծում տալ ընտրություններից հետո:
Վերջում՝ կապանցիները հաղթանակ մաղթելով ՕՐՕ դաշինքին եւ ի նկատի ունենալով դաշինքի համակիրների հետ տեղի ունեցած դեպքերը Ջրառատ գյուղում, քարոզչության ավարտին երկու ճերմակ աղավնի թռցրեցին Կապանի կապույտ երկնքում:
Դավիթ Գասպարյան
Top-News.am


















































Ստեփան Մարգարյան. «Նոնսենս է ՀՀԿ–ի վերարտադրվելը»
Ահա այն ուժը, որի հետ ժողովուրդը կարող է լուրջ հույսեր կապել (տեսանյութ)
Տղերք, իսկ ինչո՞ւ չեն երեւում հրեշտակի ձեր թեւերը
Գ. Եղիազարյան. Ապացուցեցին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը լրջագույն ընդդիմադիր ուժ է
Վարդան Օսկանյան․ «Եթե իշխանությունները վերարտադրվեն, շատ բացասական հետևանքեր է ունենալու» (Տեսանյութ)
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում