Քրեական հեղինակությունները կրկին ժամանել են Հայաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանել մեծ թվով քրեական հեղինակություններ, հիմնականում՝ Ռուսաստանից։ Նրանք եկել են մասնակցելու քրեական հեղինակություն Արմեն Կանեւսկոյի՝ Արմեն Հարությունյանի մահվան հերթական տարելիցին, որը երեկ էր՝ դեկտեմբերի 18-ին։
Անցյալ տարի եւս մի քանի տասնյակ քրեական հեղինակություններ էին եկել Հայաստան։ Հեղափոխությունից հետո եւս, փաստորեն, այս ավանդույթը չի խախտվում։
Թեպետ այս տարին կարող էր բացառություն լինել կամ մի քիչ այլ կերպ դասավորվեր, եթե Արմեն Կանեւսկոյի եղբորը՝ Արտյոմին դատարանը 20 մլն դրամ գրավի դիմաց այս տարվա հոկտեմբերի 17-ին ազատ չարձակեր։
Երկու օր է՝ քաղաքի էլիտար ժամանցի կենտրոնների եւ թանկարժեք հյուրանոցների դիմաց կարելի է հանդիպել դրսից ժամանած հեղինակություններին սպասարկող մեքենաներին։
Քրեական աշխարհի ներկայացուցիչները երեկ այցելել են Արմեն Կանեւսկոյի՝ Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին, ապա հացի նստել «Սան Լազարո» սգո սրահում, ինչպես անցյալ տարի։ Մեզ ասացին, որ մոտ 900 մարդ է մասնակցել, որոնց մեջ՝ 10 օրենքով գող։ Նրանք հանգրվանել են քաղաքի թանկարժեք հյուրանոցներում, այդ թվում՝ «Իմպերիալ» եւ «Մարիոթ»։ Իրենց «ախպոր» հիշատակը հարգելուց հետո նրանք այսօր-վաղը կհեռանան Հայաստանից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում