Ձկնագողությունը չկասեցնելու դեպքում անդառնալի հետևանքներ կլինեն
Հայաստանում առկա ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել, իսկ համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կարող է վտանգվել նաև ձվադրման շրջանը:Այս մասին դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ասաց Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
«Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են: Բացի դրանից, նկատվում է նաև երիտասարդացում, որը հանդիսանում է գերորսի արդյունք: Այսօր մենք առաջարկել ենք, որ 350 տոննայից ոչ ավելի կարողանան որսալ: Ինչ վերաբերում է կարասին, դրա պաշարները շարունակում են ընկնել, և մեր գնահատականով մոտավորապես 35-40 տոննայի են դրանք հասնում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թույլատրում ենք կարասի անսահմանափակ որս, քանի որ մենք նրան Սևանի համար համարում ենք ներմուծված ոչ ցանկալի ձկնատեսակ»,- ասաց Գաբրիելյանը:
Ի տարբերություն այլ ձկնատեսակների, ավելացել են սիգի պաշարները, սակայն ձվադրման շրջանում նրանց որսը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:
«Թեկուզ որ սիգի պաշարներն ավելացել են, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր ձվադրման շրջան է հանդիսանում սիգի համար, բայց բացահայտ ու անարգել ամենուրեք վաճառվում են ոչ միայն այդ ձվադրող վտառի ներկայացուցիչների ձկները, այլ նաև ձկնկիթը ու շատ զարմանալի է, որ որևէ արգելող գործողություն չի իրականացվում: Եթե մենք այսօր չենք պաշտպանում այս նախաձվադրային վտառը, ապա մենք վաղը չենք ունենա ձվադրող վտառ, քանի որ այդ նույն ձկները գնալու են հունվար ամսին ձվադրելու: Մենք այսօր մեկ ձուկ որսալով կորցնում ենք հազարավոր ձկներ»,- նշեց Բարդուղ Գաբրիելյանը:
Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենի խոսքով` սիգը Սևանա լճի ու հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի, և պետք է լճում ամեն վայրկյան պահպանել գոնե ձկնատեսակի անհրաժեշտ պաշարը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում