«Դեղին անթև բաճկոնների» ակցիները Ֆրանսիային 10 մլրդ դոլարի վնաս են հասցրել
Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ցույցերի՝ երկրի բյուջեին հասցրած վնասը կազմում է 10 մլրդ եվրո: Այս մասին Echos պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Նրա խոսքով՝ այդ թվի մեջ մտնում են ոչ միայն ցույցերի հետևանքով առաջացած նյութական վնասները, այլև այն զիջումները, որոնց Ֆրանսիայի իշխանությունները դիմել են կրքերը հանգստացնելու համար:
Վարչապետը նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած ֆինանսական զիջումները, որոնց մասին նա խոսել է իր հատուկ ուղերձում, բյուջեին կարժենան շուրջ 4 մլրդ եվրո:
Բացի այդ, ըստ Ֆիլիպի՝ ձեռնարկվող միջոցները պետք է թույլ տան 3.2 տոկոսի սահմաններում սահմանափակել 2019 թվականի Ֆրանսիայի բյուջեի պակասորդը:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի 1-ից ծրագրված թանկացումը:


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում