12-ամյա տղան սեփական դպրոցն ու աշակերտներն ունի
Արգենտինայում բնակվող 12-ամյա Լեոնարդո Նիկանոր Կինտերոսը, որը սովորում է միջնակարգ դպրոցում, իր սեփական դպրոցն ունի, որտեղ դասերից հետո պարապմունքներ է անցկացնում այլ երեխաների հետ:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, այս միտքը պատանու մոտ առաջացել է անցյալ տարի, երբ նկատել է, որ երեխաներից շատերը հետ են մնում դասերից և պարապելու փոխարեն ողջ օրն անցկացնում են փողոցում:
Նա օգնության է դիմել իր տատիկին, որի հետ նրա տան մոտակայքում փոքրիկ դպրոց են բացել: Դասերից հետո նա ամեն օր գալիս է դասավանդելու: Լեոնարդոյի դպրոցը 36 աշակերտ ունի: Նրանց մեծ մասն իրենից փոքր են, սակայն կան նաև մեծահասակներ:
Դպրոցը փոքր տեղ է զբաղեցնում, սակայն բոլոր աշակերտներն էլ նստարաններ ունեն, ինչպես նաև պահարանիկներ, գրատախտակ, փոքր գրադարան և զանգ: Բացի այդ, նրանք ամեն օր դասերն սկսելուց առաջ լսում են երկրի ազգային օրհներգը, ինչպես սովորական դպրոցներում: Տղան մաթեմատիկա, քերականություն և այլ առարկաներ է դասավանդում՝ օգնելով երեխաներին առաջադիմել դպրոցում:
Նրա տատիկի՝ Ռամոնայի խոսքով՝ տղան ոչ մի օր չի բացակայում և ապշեցուցիչ աշխատանք է կատարում: Դպրոցն օր օրի բարելավվում է հարևանների և տղայի արարքից ոգեշնչված կազմակերպությունների օգնությամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում