Ենթադրյալ ընտրական հանցագործության 442 դեպքից 6-ով քրեական գործեր են հարուցվել, 147-ով դեռ նյութեր են պատրաստվում
Գլխավոր դատախազի հրամանով Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից երեկվա դրությամբ ուսումնասիրվել և ամփոփվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 442 դեպքի մասին ահազանգ:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են լրատվամիջոցների հրապարակումների և սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների մշտադիտարկման արդյունքում: 157 դեպքի մասին հայտնել են քաղաքացիները՝ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների տեսքով, իսկ մնացածի վերաբերյալ զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության աշխատակիցները:
Հաղորդումների ուսումնասիրությունը, ըստ դատախազության, «վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերին հարող տարածքներում կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային որոշ խախտումներին»:
Աշխատանքային խումբը հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկել է Ոստիկանության, Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ ստուգելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով հաղորդումների իրական հանգամանքները պարզելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
«Նշված 442 դեպքերից վերացական և ընդհանուր բնույթի տվյալներ պարունակող 271 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում 161-ով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք», - ասված է հաղորդագրությունում: - «165-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝ 113-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, 4-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 13-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
11-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը՝ կեղծ քվեաթերթ իրացնելուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարեցնելուն հարկադրելուն
9-ը՝ այլ: Նշված 165 դեպքից 12-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 147-ով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է»:
Նախապատրաստված 6 նյութերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 2-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, 2-ը՝ ընտրակաշառք առաջարկելու, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներով: 4 քրեական գործով նախաքննությունն իրականացնում են Հատուկ քննչական ծառայության, 2-ով՝ Քննչական կոմիտեի քննիչները, փոխանցում է դատախազությունը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում