Ֆրանսիան հանդարտության եւ կարգի կարիք ունի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ իր դիրքորոշումն է հայտնել «դեղին բաճկոններ» շարժման նոր ակցիաների առիթով՝ հայտարարելով, որ հիմա երկիրը հանդարտության եւ կարգի կարիք ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում հարձակման ֆոնին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն «դեղին բաճկոններ» շարժման անդամներին կոչ էր արել ողջախոհ լինել եւ դեկտեմբերի 15-ին ցույցեր չանցկացնել: Երկրի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները նույնպես կոչ էր արել բողոքի ցույցերի ժամանակ «գիտակցություն դրսեւորել»՝ նախազգուշացնելով ահաբեկչությունների պահպանվող սպառնալիքի մասին:
«Կարծում եմ՝ այսօր մեր երկիրը հանդարտության եւ կարգի կարիք ունի, նորմալ գործունեության վերականգնման կարիք»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե շարժման անդամներին արդյոք անձամբ կոչ կանի՞ ցույցերի դուրս չգալ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ: Շարժման ներկայացուցիչները կոչ էին արել դեկտեմբերի 15-ին բողոքի նոր ակցիաներ անցկացնել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում