Ինչ է սպասվում Արցախում. փոփոխությունները այսքանով չեն ավարտվելու
«168 ժամ» թերթը գրում է. «Արցախում սպասվող կադրային փոփոխությունները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում են տարբեր լրատվամիջոցներ, եւ որոնք ակտիվորեն հերքվում էին համապատասխան գերատեսչությունների կողմից, երեկ իրականություն դարձան:
Պաշտոնից ազատվել է Արցախի ՊԲ նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:
Նրա փոխարեն ՊԲ ղեկավար է նշանակվել Կարեն Աբրահամյանը՝ ազատվելով Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Բակո Սահակյանի կատարած կադրային փոփոխություները, սակայն, այսքանով չեն ավարտվել. երեկվա հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է Կարեն Սարգսյանը:
Մեր տեղեկություններով՝ Արցախում տեղի ունեցող կադրային այս փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու եւ առաջիկա օրերին նոր փոփոխությունների ականատես կլինենք:
«168 Ժամի» հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ասել է.
«Իշխանությունները, հատկապես հակամարտության մեջ գտնվող երկրի իշխանությունները մինչ այս եւ մի շարք այլ ոլորտներում կադրային փոփոխությունների դիմելը ուսումնասիրություններ են իրականացնում, դիտարկում կադրային բազան եւ համապատասխան որոշումներ կայացնում երկար կշռադատելուց հետո։ Փոփոխությունները նորմալ «կյանքային» երեւույթներ են, ռոտացիան նորմալ է, այդ ոլորտում ռոտացիա է տեղի ունենում ամենուր, այդ թվում Ռուսաստանում»:
Ըստ գեներալ-լեյտենանտի, փոփոխված բոլոր պաշտոնները չափազանց կարեւոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Նա ասել է, որ իր կողմից սխալ կլինի գնահատել կադրային քաղաքականությունը եւ արված փոփոխությունների նպատակահարմարությունը։
Սակայն, նրա պնդմամբ, եթե արվել են փոփոխություններ, նշանակում է երկրի՝ Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարն անընդհատ կերպով զբաղվում է Արցախի անվտանգությամբ, մտածում, թե ինչպես կարելի է կատարելագործել զինված ուժերը, բարձրացնելով մարտունակությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում