Հայտնի են տարվա ամենաոճային մարդիկ
Բրիտանական Dazed ամսագիրը հրապարակել է 2018թ.-ի ամենաոճային մարդկանց վարկանիշային ցանկը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի դերասան Ջեֆ Գոլդբլումը, որը հայտնի է «Ճանճը» և «Անկախության օրը» ֆիլմերից: Գոլդբլումը, որի զգեստապահարանում առկա է Prada-ի վերնաշապիկների, երևի թե, ամենախոշոր հավաքածուն, մի քանի անգամ Instagram-ում նորաձևության տան եզակի դիզայնով վերնաշապիկներ է տեղադրել:
Երկրորդ տեղում է հայտնվել ամերիկացի հիփ-հոփ կատարող Քարդի Բի-ն, որը դիզայներներ Ալեքսանդր Վենգի, Մարկ Ջեյկոբի և Ջերեմի Սքոթի ցուցադրությունների ժամանակ, նրանց վերջին հավաքածուներից կրած հագուստով, զբաղեցրել է առաջին շարքերը:
Երրորդ տեղում է ֆրանսիացի հինդի փոփ երգչուհի Էլոիզա Լետիսյեն, որն ավելի հայտնի է Christine and the Queens անունով: Այս տարի երգչուհին կարճ կտրել է մազերը և կրճատել մականունը մինչև Chris:
Ցանկում հաջորդը կանադացի փոփ-R’n’B երգիչ Ջասթին Բիբերն է, որին մեկ անգամ չէ, որ նկատել են հավայան պրինտով վերնաշապիկով և բարակ բեղերով:
Պարբերականը նշել է նաև բրիտանացի դերասան Դանիել Դեյ Լյուիսին, էստոնացի ռեփեր Թոմի Քեշին, ամերիկացի թոփ մոդել Բելա Հադիդին, ռեփեր ASAP Rocky-ին:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում