Ժողովուրդը կապստամբի, եթե ինձ իմպիչմենտ հայտարարեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի անհանգստանում հնարավոր իմպիչմենտի պատճառով, քանի որ «ոչ մի վատ բան» չի արել և օրենք չի խախտել, գրում է РИА Новости-ն:
«Դժվար է իմպիչմենտ հայտարարել մեկին, ով ոչ մի վատ բան չի արել և ստեղծել է մեր երկրի պատմության մեջ հզորագույն տնտեսությունը: Ես ընդհանրապես մտահոգված չեմ, ո՛չ: Կարծում եմ՝ ժողովուրդը կապստամբի, եթե դա տեղի ունենա», - հայտարարել է Թրամփը:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը հայտարարել է, որ նախագահ Թրամփի՝ ճաղերի հետևում հայտնվելու հեռանկարն իրական է: Կոնգրեսականը չի բացառել, որ նախագահի պաշտոնը լքելու նույն օրը Թրամփը կարող է բանտում հայտնվելու սպառնալիքի առաջ կանգնել, քանի որ նրա նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենի վերջերս արած խոստովանությունները վկայում են, որ նախագահն իրոք հանցանք է գործել:
Քոհենը պատմել էր, որ Թրամփի անմիջական ուղղորդմամբ պայմանավորվել է National Enquirer-ի ղեկավարության հետ նախկին երկու պոռնոաստղերից Թրամփի հետ սեքսուալ կապի մասին պատմող պատմությունների հրապարակման իրավունքը գնելու շուրջ: Թրամփի թիմը փորձել է այնպես անել, որ պատմությունները չտարածվեն մամուլում:
Հայտնի է, որ դա տեղի է ունեցել 2016թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում: Թրամփն ամեն ինչ արել է իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը կանխելու համար: Երկու պոռնոաստղն էլ խոշոր գումար են ստացել Թրամփից ու համաձայնել լռել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում