Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդեն իրար տակ են փորում
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար:
Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաեւ երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից: Արդեն քննարկվում է նաեւ հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը:
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է եւ՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, եւ՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում