Համացանցում սադրող հռետորաբանության դեպքերը անհանգստութուն են առաջացնում
Մեդիա դաշտը բազմազան է եւ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը Հայաստանի խորհրդարանական ընտություններին պահպանվել է: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ԵԽԽՎ-ի հայտարարությունում:
«Լրատվամիջոցների մոնիթորինգները ցույց տվեցին, որ հեռարձակող ընկերությունները փորձում էին բոլոր մասնակիցներին ներառել՝ բազմազան տեղեկատվություն ներկայացնելով, որը թույլ կտար ընտրողներին գիտակցված ընտրություն կատարել:
Շատ մասնավոր հեռուստաալիքներ սերտորեն կապված են քաղաքական կուակցությունների հետ, ընդ որում որոշները ակնհայտ նախընտրություն են ցուցադրում, մինչդեռ հանրային հեռուստատեսությունը բավական հավասարակշիռ լուսաբանում էր ապահովվում: Հանրային հեռուստատեսությունն իսկական բանավեճ կազմակերպեց, որին բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ էին մասնակցում», - նշվում է հայտարարրությունում:
Բաց քաղաքական բանավեճերը, այդ թվում լրատվամիջոցները, ըստ դիտորդների, նպաստեցին ակտիվ քարոզարշավին:
Մայիսին ընդունված ԸՕ փոփոխությունները ընդլայնեցին նրանց ցուցակը, ում արգելված է ակտիվ քարոզարշավ իրականացնել, չեղարկեցին լրատվամիջոցներում դիտորդների սահմանափակումները եւ ավելացրեցին ընտրությունների հետ կապված տուգանքները, այդ թվում ընտրական քարոզարշավներին առանձին անձանց հարկադրման կամ ընտրողների կաշառելու գործակցության համար քրեական պատասխանատվության սահմանման համար:
Դիտորդների խոսքով, մինչդեռ դա հաշվի էր առնում նախորդ առաջարակությունները, մյուսները, որոնք կապված են քարոզարշավի ֆինանսավորման հետ, բողոքների դիմումների, թեկնածուների եւ տոկոսների վերաբերյալ պահանջներին, որոնք պետք է ստանան քաղաքական դաշինքները խորհրդարան անցնելու համար, մատնվել են անուշադրության:
ԿԸՀ-ն ընտրողների լուսավորման համալիր արշավ է անցկացրել՝ քվեարկությունը խթանելու համար, քվեարկության գործընթացները բացատրելու եւ ընտրողներին կաշառքներից կանխելու համար: Պետական ծառայողների վրա ճնշումը եւ պետական ռեսուրսների չարաշահումը կանխելու համար իշխանությունները այդ հարցերով տեղական պաշտոնյաների, դպրոցների տնօրենների, առողջապահության աշխատակիցների եւ բնակչության այլ շերտերի համար տեղեկացվածության բարձրացման արշավ էին կազմակերպել: Պաշտոնյաները, մասնակիկցները եւ ընտրողները իրենք են պատրաստակամություն հայտնել ձայների գնումը կանխելու համար:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում