Մանրամասներ Կոտայքի մարզում չորս անձի դանակահարության դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ:
2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, վիճաբանում են և նրանցից մեկի ձեռքին դանակ կա։
2018թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ևս ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1980 թվականին, «աջ ստործնոտային և վերծնոտային կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի 1976թ. ծնված տղամարդ, իսկ «որովայնի կողմնային պատի ծակած- կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1977թ.։
Նույն օրը՝ ժամը 01։10-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։40-ին, կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության է դիմել ևս մեկ անձ՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է Նոր Գեղի գյուղում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով։
Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախնական տվյալներով՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են Նոր Գեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանկ: Վերջիններս ճանաչվել են տուժող:
Ձեռնրակված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թվականին:
Կատարված դեպքի վայրի զննությամբ վերցվել են արյան նմուշներ և 9 սմ երկարության, 1,5 սմ լայնության դանակի կոտրված շեղբ ու 7 սմ երկարության դանակի պլաստմասե բռնակ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում