Դեմբելեն դարձյալ ուշացել է «Բարսելոնայի» մարզումից
Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն դարձյալ խախտել է ակումբային կարգապահության կանոնները:
Mundo Deportivo-ի համաձայն՝ «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման (4:0) հաջորդ օրը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը քնած է մնացել եւ 2 ժամ ուշացումով է ներկայացել ակումբի մարզմանը: Մարզման ավարտից հետո Դեմբելեն աշխատել է միայնակ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Դեմբելեն խախտում է կարգապահությունը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում