Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները` թուրքական լրատվամիջոցներում
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։
Վերջիններիս կողմից հրապարակվել են գրեթե նույնաբովանդակ տեղեկատվական բնույթի նյութեր՝ հիմնականում զերծ դիտարկումներից ու գնահատականներից:
Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին առաջին նյութը տեղադրվել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունում, որից էլ օգտվել ու հղում են տվել թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները:
Պետական «TRT» լրատվամիջոցը, իշխանամետ «Sabah» և «Aksam» թերթերի կայքերը, իշխանությունների վերահսկողության տակ գտնվող «Milliyet», «Hürriyet», «Haberler» լրատվամիջոցները, ազգայնական «Yeni Çağ» պարբերականն իրենց լրատվանյութերը վերնագրել են նույն կերպ՝ առանց ընդգծված սեփական շեշտադրումների. «Հայաստանում արտահերթ ընտրություններ են»:
Ուշագրավ վերնագրով առանձնացել է թուրքական «Mynet» լրատվական կայքը. «Հետաքրքիր սպասելիքներ Հայաստանի ընտրություններից»։ Իսկ «euronews» լրատվական ծառայության թուրքական բաժնի անդրադարձը հայաստանյան ընտրությունններին վերնագրված է. «Թավշյա հեղափոխությունից 7 ամիս անց Հայաստանը գնաց արտահերթ ընտրությունների»:
Աղբյուր` Ermenihaber


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում