ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց նաեւ վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ի քաղաքական թիմից, վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից, ամենաշատ ձայներ հավաքել է Նաիրա Զոհրաբյանը`2148 ձայն:
Նա առաջադրվել էր Սյունիքի եւ Վայոց ձորերի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Երեւանի ընտրատարածքներում վարկանիշային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ի քաղաքական թեւից Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն:
Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը`1492 ձայն: Երևանն ընդգրկող թիվ 1, 2, 3, 4 ընտրատարածքներում, որտեղ ԲՀԿ-ից առաջադրված է եղել մոտավորապես 50 վարկանիշային թեկնածու, ԲՀԿ-ն ստացել է 18 758 ձայն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ստացել էր 25 600 ձայն: Ի դեպ, մեր տեղեկություններով, Սյունիքի ԲՀԿ-ի կառույցն այս ընտրություններում աշխատել է ԲՀԿ-ական նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլի» անդամ Կարեն Համբարձումյանի օգտին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում