«Դեղին անթև բաճկոնները» Մակրոնի կուսակցության անունով գիլյոտին են տեղադրել փողոցում (լուսանկարներ)
Նոյեմբերի 17-ից Ֆրանսիայում հակակառավարական բողոքի ակցիաներ կազմակերպող «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցները փողոցում գիլյոտին են տեղադրել՝ վրան երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակացության անվանումը գրած:
Ինչպես նշում է Daily Mail-ը, սա արդեն ուղղակի սպառնալիք է 40-ամյա ղեկավարին:
Հայտնի է, որ գիլյոտինը տեղադրվել է երկրի ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, համաձայն որի բողոքի զանգվածային ակցիաներն աղետալի հետևանք կունենան տնտեսության ու զբոսաշրջության վրա:
Ցուցարարներն իրավապահների հետ բախումներից բացի հրկիզել են մեքենաներ, ջարդուփշուր արել խանութներ, ռեստորաններ ու զբաղվել վանդալիզմով:
Ակցիաների մասնակիցները պահանջում են հարկերի իջեցում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակային արտոնություններ, ինչպես նաև Մակրոնի հրաժարականը:
The Guardian-ը հավելում է, որ այսօր երկրի նախագահը մոտ երկու շաբաթ տևած լռությունից հետո պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին՝ նպատակ ունենալով հանդարտեցնել քաղաքացիական անհնազանդության ալիքը:
«Դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում