Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս
Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս: Այս ժամի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2592479 ընտրողներից 636055-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:
Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 23,53 տոկոսը (199971), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 18,22 տոկոսը (22671), երրորդ քաղաք Վանաձորում՝ 24,21 տոկոսը (23326):
Նշենք, որ այսօրվա մասնակցությունը ավելի քան 9 տոկոսով քիչ է՝ 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ: Այդ ժամանակ ժամը 14.00-ին մասնակցությունը կազմել էր 33,46 տոկոս (865884 ընտրող): Երեւանում անցած տարի ժամը 14.00-ին քվեարկել էր ընտրողների 33,51 տոկոսը (283453), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 25,04 տոկոսը (31305), երրորդ քաղաք Վանաձորում՝ 30,28 տոկոսը (29115):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն