Անգելա Մերկելի կուսակցության նոր նախագահ է ընտրվել Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը
Համբուրգում դեկտեմբերի 7-ին կայացած Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում նոր նախագահ է ընտրվել Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը։ Նրա օգտին են քվեարկել համագումարի 999 պատվիրակներից 517-ը։ Նրա մրցակից Ֆրիդրիխ Մերցի համար տվել են 482 ձայն։ ՔԴՄ-ի նոր ղեկավարն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով՝ տեղեկացնում է DW-ը։
Անգելա Մերկելը, ով ղեկավարել է կուսակցությունը 18 տարի, այլեւս իր թեկնածությունը չի առաջադրել։ Միեւնույն ժամանակ, նա մտադիր է մինչեւ ժամկետի ավարտը եւ 2021թ․ խորհրդարանական ընտրությունները մնալ ԳԴՀ կանցլեր։
Ելույթ ունենալով իր կուսակիցների առջեւ՝ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը նշել է , որ Քրիստոնեադեմոկրատական միությունը տարբեր ճաշակների համար ապրանքներով կրպակ չէ։ Նրա խոսքերով՝ կուսակցությունը պետք է ամուր հենվի այն արժեքներից կազմված հիմքի վրա, որոնք արտահայտված են կուսակցության անվանման առաջին՝ «քրիստոնեական» բառի մեջ։
Կրամպ-Կարենբաուերը ՔԴՄ-ին կոչ է արել աջակցել եվրոպական անվտանգության խորհրդի եւ եվրոպական բանակի ստեղծման գաղափարին։ Նա նաեւ կոչ է արել առաջ քաշել այնպիսի գաղափարներ, որոնք կհիացնեն մարդկանց։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն