Դիտորդներն արդեն նյութ են հավաքում
«Հրապարակը» գրում է․ Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ։ ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա։
Մասնավորապես, փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնական զեկույցը, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ 2 ամիս անց։ Երեկ, օրինակ, նրանք այցելել են Արարատի մարզից ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանին։
«Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են։ Հարցրեցին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4 հազար 147, բա տոմս ունե՞ն, ասեցի՝ որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն։ Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երեւի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն