Պուտինը և Լուկաշենկոն վիճել են գազի գների շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վիճաբանել են գազի գների վերաբերյալ Մինսկի համար ԵԱՏՄ միասնական էներգետիկ տարածք ստեղծելու համատեքստում՝ գրել է lenta.ru-ն։
«Ես ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ այսօր Բելառուսում հազար խորանարդ մետրի համար գինը 129 դոլար է, հաջորդ տարի այն կկազմի 127 դոլար, իսկ Գերմանիայում` 250 դոլար: Սա, անկասկած, մեծ առավելություն է Եվրասիական միությունում մեր դաշնակիցների համար, չնայած, իհարկե, մենք պետք է ձգտենք լիակատար միավորման», – ասել է Պուտինը:
Ի պատասխան Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի գլխավոր գործընկերը «ցավոք սրտի, կամ բարեբախտաբար, Գերմանիան չէ, այլ Ռուսաստանի Դաշնությունը»: Ռուսաստանին նա անվանել է միաժամանակ գլխավոր գործընկեր և գլխավոր մրցակից։ Որպես օրինակ, Բելառուսի ղեկավարը բերել է տրակտորների արտադրությունը, որը 60-70 տոկոսով բաղկացած է ռուսական մասերից: «Ուստի մենք պետք է հավասար պայմաններ ունենանք, առաջին հերթին Ռուսաստանն ու Բելառուսը», – պնդել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարը ԵԱՏՄ-ի գործընկերներին կոչ է արել արագացնել միասնական էներգետիկ շուկայի ստեղծումը: «Եթե մենք գնանք դրան, ապա հարց չի լինի, մենք հասկանում ենք, որ դա մեկ տարի հետո չի լուծվի», – ասել է Լուկաշենկոն: Պուտինը վստահեցրել է իր գործընկերոջը, որ դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր են նախապատրաստվում։
«Եթե Բելառուսը չունենար ինտեգրման հետ կապված այս առավելությունները, և գինը ձևավորվեր շուկայական սկզբունքների վրա, ապա դա կլիներ ոչ թէ 129 դոլար, այլ 200, դա է տարբերությունը», – ասել է Պուտինը: Ի պատասխան, Լուկաշենկոն սկսել է պնդել, որ այդ հաշվարկները ճիշտ չեն:
«Մենք ավելի վատ պայմաններ ունենք, քան Գերմանիան, ես մի անգամ չէ, որ խոսել եմ դրա մասին: Մենք միասին ենք պայքարել Գերմանիայի դեմ, և մեր ժողովուրդը, ովքեր պատերազմից հետո դեռ չեն մահացել, ունեն նման իրավիճակ», – ասել է Լուկաշենկոն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն