Անհանգստացած ենք քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով. ԵԺԿ նախագահ
Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում է.
«Կցանկանայի աջակցություն հայտնել մեր անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը հանդես է գալիս Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցության տեսլականով և անցած տարի նախաձեռնեց Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Նորացված խորհրդարանը նոր հնարավորություն է համաձայնագրում նախանշված բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունն, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունները հանդիսանում են Հայաստանի հասարակության ժողովրդավարական հաջող զարգացման բանալին: ԵԺԿ-ն ուշադիր կերպով հետևում է նախընտրական քարոզարշավին, որը պետք է երաշխավորի հավասար պայմաններ մրցակցության մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար: Ուժեղ ընդդիմությունը Հայաստանում ուժեղ ժողովրդավարության նշան է: Մենք մեծապես անհանգստացած ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության նկատմամբ առկա անհանդուրժողականության և ատելության հռետորաբանությամբ ու քաղաքական հետապնդումներով: Այս ամենը չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական հասարակությունում:
Հայաստանը մեզ համար տարածաշրջանում կարևոր գործընկեր է, և մենք հայտնում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններին:
Մենք պետք է ուսումնասիրենք երկկողմ համագործակցության հետագա հնարավորություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, քաղաքացիական հասարակության դերը, շարժունակության շուրջ գործընկերության իրականացումը և առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է իրականացնել վերոնշյալը Հայաստանի և հայ ժողովրդի համար: ԵԺԿ-ն ունի երկու դիտորդ - անդամ կուսակցություններ Հայաստանում՝ հանձինս Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ժառանգություն կուսակցության»:
Назарбаев: "США не оставили Казахстану выбора!"
Саакашвили "сорвался с поводка"
Тереза Мэй опозорилась на весь мир!
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼ


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն