Կլաուդիա Շիֆերի շներն առանձնակի դաժան են
48-ամյա գերմանացի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերն արդեն չորրորդ անգամ ստիպված է մեծ տուգանք վճարել իր շան պատճառով, որը Նորթհեմփթոնշիր կոմսությունում հարձակվել է կենդանիների վրա։ Գերմանական գամփռը՝ Օսկարը, սպանել է հղի ոչխարին, ծանր վնասվածքներ հասցրել այլ կենդանիների։
Կլաուդիա Շիֆերն ու նրա 47-ամյա ամուսին Մեթյու Վոնը համաձայնել են 3000 ֆունտ ստերինգի չափով՝ մոտավորապես 1.800.000 դրամ, տուգանք վճարել։ Հիշեցնենք, որ բացի գերմանական գամփռից՝ Կլաուդիա Շիֆերը եւս մեկ շուն ունի՝ իռլանդական գայլախեղդ, որին տվել են Ռոքսի անունը։
Սա առաջին դեպքը չէ. գյուղի բնակիչներից զույգի վերաբերյալ բողոքներ ստացվում են պարբերաբար։ Կենդանիները վախեցնում են գյուղի բնակիչներին։ Վկաները պնդում են, որ Օսկարը կծել է փոստարարին եւ հետապնդել եղնիկին։ Ռոքսին հարձակվել է Ջեկ Ռասելի ծեր շան վրա, որին Ռասելը զբոսանքի էր տարել թոռնուհու հետ։ Շունը լուրջ վնասվածքներ է ստացել. նրա կյանքը հաջողվել է փրկել վիրահատական միջամտության շնորհիվ, որը մի քանի հարյուր ֆունտ է արժեցել։ Գումարը վճարել են ամուսինները։
Շան տիրուհին բողոք է ներկայացրել ոստիկանություն, որն այցելել է Շիֆերին եւ Վոնին։ Նրանք պնդում են, որ շներն այժմ վերահսկողության տակ են։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում