Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավը դարձնելու համար. ՀՀ նախագահի ցավակցական հեռագիրը Ջորջ Բուշ Ավագի ընտանիքին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Անհնար է չգնահատել նրա մեծ ներդրումը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու երկխոսության հաստատման գործում: Նա մեծ ջանքեր գործադրեց մեր անհանգիստ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով միջավայր դարձնելու համար, իսկ նրա իմաստնությունն ու քաղաքական քաջությունն այս գործում նրա հաջողության գրավականը դարձան:
Ես վառ հիշողություններ ունեմ Տեխասում, Լոնդոնում և այլուր մեր ունեցած անձնական հանդիպումներից: Նրա մասին հիշողությունները վառ են նաև Հայաստանում»,- ասված է հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում