Ֆիլիպինների նախագահը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործում, հետո հերքել ասածը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քննադատության թիրախում է հայտնվել՝ խոստովանելով, որ մարիխուանա է օգտագործում: Սակայն տեսնելով, թե խոստովանությունն ինչ իրարանցում է առաջացրել, Դուտերտեն շտապել է վստահեցնել, որ դա կատակ էր:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում ելույթի ընթացքում Դուտերտեն խոստովանել է, որ միջազգային գագաթնաժողովների ու համաժողովների ժամանակ քնի պակասի պատճառով իրեն դժվարությամբ է հաջողվում մասնակցել բոլոր նիստերին և հանդիպումներին:
«Միջազգային երկար հանդիպումները, որոնց ես ստիպված եմ մասնակցել որպես նախագահ, ժամանակ վատնելու վայր են: Այնտեղ ելույթներ ունենալու համար հաճախ գիշերը շատ ուշ եմ քնում, նախապատրաստում եմ տեքստս: Բայց իմ տարիքում դա ինձ համար խնդիր չէ, քանի որ մարիխուանա եմ օգտագործում արթուն մնալու համար»,-հայտարարել է նախագահը, մինչդեռ ներկաները ծիծաղել են:
Ավելի ուշ նա ասել է, որ դա ընդամենը կատակ էր, իսկ ով այն լուրջ է ընդունել, պարզապես «ապուշ» է:
Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ Դուտերտեն խոսում է մարիխուանա օգտագործելու մասին: Վերջերս, երբ լրագրողը հետաքրքրվել էր՝ արդյոք նախագահը պատրաստվում է երկարաձգել Մինդանաո կղզում պատերազմական դրությունը, նա պատասխանել էր. «Հարկավոր է նախարարների կաբինետի հետ քննարկում անցկացնել, մարիխուանա կծխենք, որպեսզի մեր միտքը պայծառանա»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում