Ջորջ Բուշ-ավագի շունը «սգում» է մահացած տիրոջ համար. հրապարակվել է հուզիչ լուսանկար
ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին 94 տարեկան հասակում:
Ինչպես պարզվել է, նրա համար սգում են ոչ միայն ընտանիքը, ընկերները, քաղաքական գործիչներն ու համախոհները: Նախագահի մամլո քարտուղար Ջիմ Մաքգրաթը սոցցանցերում հուզիչ լուսանկար է հրապարակել, որտեղ Բուշի ազգային դրոշով ծածկված դագաղի մոտ քնած է Սալի անունով լաբրադոր ռետրիվերը:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ շունը Բուշ ընտանիքի անդամ է դարձել այս տարվա հունիսին: Սալին հատուկ պատրաստված էր. օգնում էր դռներ բացելիս, կարողանում էր անհրաժեշտ իրը բերել և օգնություն կանչել: Կյանքի վերջին տարիներին Բուշ-ավագը տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով կամ էլեկտրական սկուտերի օգնությամբ: Շունը դարձել էր Պարկինսոնի հիվանդությամբ տառապող Բուշ-ավագի հավատարիմ ընկերը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում