Իրանցի և արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով
Իրանցի եւ արաբ գործարարները հետաքրքրված են Հայաստանի հողերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցիներն ու արաբները հատկապես Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերում հողակտորներ են ձեռք բերում պտղատու խաղողի այգիներ հիմնելու նպատակով:
Արաբները հիմնականում բազմամյա մշակաբույսեր, պտուղներ աճեցնելու մասին են մտածում: Օրինակ, Արմավիրի մարզի Ապագա գյուղում մի խումբ իրանցիներ ջերմոցային տնտեսությամբ են զբաղվում: Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նրանք երկու տուն են վարձակալել ու ջերմոցներում մշակությամբ են զբաղվում: Բացի այս, իրանական «Թանա Պարտեզ» ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից 400 հեկտարի վրա նախատեսում է հիմնել կաթիլային եղանակով ոռոգվող պիստակի ինտենսիվ այգիներ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում