Հայաստանի առաջնությունը գնաց արձակուրդ
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում սկսվեց ձմեռային արձակուրդը: Թիմերը պետք է պատրաստվեն առաջնության հաջորդ փուլին: Իսկ ինչպե՞ս ավարտեցին մեր ակումբներն այս փուլը:
Աղյուսակը բավական հետաքրքիր եւ միաժամանակ տարօրինակ տեսք ունի: Երկար ընդմիջումից հետո վերջապես մեր առաջնությանը մասնակցում է ոչ թե վեց, այլ ինը թիմ, որոնք գրեթե միմյանց հավասար են եւ ներուժով եւ իրական խաղամակարդակով:
Երկար ժամանակ բոլորի համար անսպասելի առաջատարը Վանաձորի «Լոռին» էր, հետո այս թիմը սկսեց վատ խաղալ եւ հիմա 25 միավորով ընդամենը 5-րդ տեղում է:
Սպասելիքները մեծ էին «Փյունիկից» եւ «Ալաշկերտից», բայց նրանք սպասված խաղը չեն ցուցադրում: Օրինակ, վերջին տուրում առաջին տուրում գտնվող «Ալաշկերտը» գրեթե մեկ խաղակես ունենալով թվային առավելություն, 1:0 հաշվով պարտվեց հետնապահ «Արարատից», որից պարտվեց նաեւ «Փյունիկը», որը ունի 27 միավոր եւ արդեն 5 միավորով հետ է մնում առաջատար «Ալաշկերտից»:
«Փյունիկում» մթնոլորտն այն չէ: Թիմը կարծես խաղադաշտ է դուրս գալիս պարտվելու համար: Լուրեր են պտտվում, որ թիմի ֆուտբոլիստները դժգոհ են գլխավոր մարզիչ Տալալաեւի կոշտ ոճից եւ խիստ տոնից:
Սպասվածից շատ ավելի թույլ տպավորություն է թողնում «Արարատ Արմենիան»: Այս թիմը 26 միավորով ընդամենը 4-րդն է:
Իսկ ահա «Բանանցի» հաջող խաղը (2-րդ տեղ) անակնկալ էր շատերի համար: «Բանանցը» առաջատարին զիջում է ընդամենը չորս միավորով:
Աբրահամ Խաշմանյանի թիմում հայտնվելուց հետո կտրուկ լավացրել է խաղը հետնապահ «Արարատը», որը հաջողացրեց հաղթել «Փյունիկին» եւ «Ալաշկերտին» եւ այժմ արդեն նախավերջին տեղում է, վերջին տեղը թողնելով բոլորից ակնհայտորեն թույլ «Արցախին»:
Վերջին խաղերում լավ տպավորություն թողեց «Գանձասար-Կապանը», որը բավական գրագետ խաղով հաղթեց ինչպես «Արարատին», այնպես էլ «Փյունիկին»: Եթե թիմը ցուցադրի նույն մակարդակի ֆուտբոլ, ապա կարող է լուրջ պայքար մղել առաջին երեք տեղերի համար:
Ընդհանուր առմամբ ակումբային ֆուտբոլը Հայաստանում դեռ շատ թույլ է, բայց գրագետ աշխատանքի եւ համապատասխան ֆինանսների առկայության դեպքում առաջընթացը տեսանելի է:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում