Մեկնարկում է G20-ը. համաշխարհային առաջնորդները ժամանել են Արգենտինա, հայտնի են քննարկվելիք թեմաները (լուսանկարներ)
Համաշխարհային առաջնորդները «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին ընդառաջ ժամանել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 30-ին:
Քննարկվելիք թեմաների թվում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև «առևտրային պատերազմը», Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սկանդալային սպանությունը, Ազովի ծովում վերջին դեպքերից հետո ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումը:
Հայտնի է, որ արդեն Բուենոս Այրեսի միջազգային օդանավակայանում վայրէջք են կատարել ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարների ինքնաթիռները:
Հատկանշական է, որ բոլոր մասնակիցներից ամենաշուտը Բուենոս Այրես է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսում պետք է կայանար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն Թրամփն այն չեղարկել է՝ Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով. Ռուսաստանը կալանք է դրել ուկրաինական երեք նավի վրա ու հրաժարվում է դրանք Կիևին վերադարձնել:
Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժամանումը Բուենոս Այրես հետաձգվել է՝ ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը


Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ կնոջ հետ

Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը՝ կնոջ հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամադ բին Սալմանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու առաջին տիկին Էմինե Էրդողանը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ու առաջին տիկին Կիմ Յուն Սուկը



















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ