ՊԵԿ նախագահը «պարտադրել է» աշխատավարձերից «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցել
«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «հրահանգել և պարտադրել է» նրանց իրենց աշխատավարձից Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել:
Ընդ որում՝ առաջին և երկրորդ կարգի մասնագետները պետք է հիմնադրամի հաշվեհամարին վճարեն 5000 դրամ, իսկ գլխավոր մասնագետները՝ 12 հազար դրամ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարելուց, «աշխատանքային խոչընդոտների» են հանդիպում:
Այս խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից հայտնեցին հետևյալը. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացումներ ՊԵԿ-ն իրականացնում է ամեն տարի՝ կամավորության սկզբունքով:
ՊԵԿ աշխատակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել հիմնադրամի զարգացման ծրագրերին, տեղեկացվել են այն մասին, որ կարող են դիմել հաշվապահություն՝ տալով իրենց համաձայնությունը առաջիկա ամսվա աշխատավարձից փոխանցում իրականացնելու հիմնադրամի հաշվեհամարին»:
Բայց մեզ զանգահարողները հակառակն են պնդում: Այս տարիներին, թերևս, տեսել ենք, թե ինչպես էին պետական համակարգի աշխատակիցները վերադասի ակնարկով «կամավոր» նվիրատվություններ անում զանազան հիմնադրամների: Ու եթե նախկին իշխանությունների այդ քայլերը սովորական էին ընկալվում, ապա նման հարցերում պարտադրանքը նոր իշխանությունների օրոք այնքան էլ լավ չի նայվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ