Բուլղարիայի վարչապետը կոչ է արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը կոչ է արել ռուսական եւ ուկրաինական կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին վարչապետ Բորիսովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Ըստ Բոյկո Բորիսովի, Սոֆիան անհանգստությամբ հետեւում է ռեգիոնում տեղի ունեցող զարգացումներին։ Նա ընդգծել է, որ երկրների միջեւ հարաբերությունները պետք է զարգանան միջազգային գործակցության եւ փոխադարձ շահավետության սկզբունքների հիման վրա։
«Կոչ եմ անում ռուսական եւ ուկրաինական գործընկերներին ողջամտության եւ զսպվածության, քանի որ շատ հեշտորեն կարելի է հատել այն սահմանը, որից հետո հետդարձը կլինի անհնար»,- ասել է Բոյկոն իր գրառմամբ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ