Մոնա Լիզայի ժպիտը շարունակում է գլուխկոտրուկ մնալ գիտնականների համար
Ֆրայնբուրգի համալսարանի նեյրոկենսաբանները բացահայտել են Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի բնորդուհու առեղծվածային ժպիտի գաղտնիքը, գրում է Lenta-ն։
Ըստ գիտնականների՝ գաղտնիքն այն է, որ կտավի վրա պատկերված կինը երջանիկ տեսք ունի ու դա նրա միակ զգացմունքն է։
Հետազոտության ժամանակ գիտնականները համեմատել են նկարի ութ սեւ-սպիտակ ռեպրոդուկցիաներ, որոնցից յուրաքանչյուրի վրա դեմքի արտահայտությունը թեթեւակիորեն փոխված էր, մեկում այն տխուր էր թվում, մյուսում՝ ավելի ուրախ։ Պարզվել է, որ փորձի մասնակիցների 97 տոկոսը կտավի բնօրինակում պատկերված կնոջ դեմքի արտահայտությունը բնորոշել է որպես կատարյալ երջանիկ։
«Մենք զարմացել էինք»,- ասել է գիտական աշխատանքի համահեղինակ Յուրգեր Կորնմայերը։ Նա նկատել է, որ մոդելի դիմագծերում խոսք անգամ չի կարող լինել երջանկության ու դժբախտության երկիմաստության մասին։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն